Khanasori Arshavank-ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ

Lyric:

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ

Խօսք՝ Թորոսի
Դաշն.՝ Գ. Կառվարենցի

Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը,
Ֆետայիներ դաշնակցական վրիժառու գոռում են:

Սոսկաց քիւրտը՝ լեղապատառ մազրիկցին,
Չէր երազում ջնջուել ի սպառ քաջ ֆետայու գնդակից:

- Եաման, Աստուած, ֆետան եկաւ ուր փախչինք,
Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրտուհին:

- Մի՛ վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,
Կանանց երբեք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆետան:

Մի ժամուան մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,
Խանասորայ կանաչ դաշտը կարմիր գոյնով ներկուեցաւ:

Փչի՛ր, շեփոր, դէպ’ Արաուլ մենք թռչենք,
Դիրքեր բռնենք, գաթայ, հալուայ ձիւնի ջրով ճաշակենք:

Մերթ կռւում է, մերթ բարձրանում քաջ ֆետան,
Եզակի է պատմութեան մէջ արշաւանքի տեսարան:

Չկար Կարոն, տխուր պատեց ամէնքին,
Երանի՜ է նրա հոգուն, որ զոհ դարձաւ այդ կռուին:

Քեզ ենք յանձնում մեր քաջերը, ո՛վ պաշտելի Արաուլ,
Կրծքիդ մէջը ամուր պահիր անմահ զոհերն հայերուն:

Կը գայ շուտով շղթան կտրած հայ մարդը,
Մեր զոհերը ամուր պահիր գրկիդ մէջը խնկելի:

Հայե՛ր, յիշէք նուիրական այդ օրը,
Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը:

«Վազրիկ» Յունիս 2016

ARF BADANI բջիջային ծրագիր

appposter